Բարձր տեխնոլոգիաների ոլորտի որոշ տնտեսվարողներ կառավարությունից օժանդակություն կստանան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News     

կառավարություն

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը։

Միջոցառման շահառու են հանդիսանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝
համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,
հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։