Կոտայքի մարզում կորոնավիրուսով վարակման 347 հաստատված դեպք կա, որից 7-ը մահացել է. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

կորոննն

Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով մարզում կորոնավիրուսի վիճակագրությունը:

«Մայիսի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 347 հաստատված դեպք, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է:

Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը: