Երևանի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, քարաթափում է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News      

նկար

Մայիսի 6-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: