ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացել է Արտաշատի բաժին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

հետախուզվող

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 6-ին` ժամը 12.30-ին, Արտաշատի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի Վերա Մ.-ն, որը ՌԴ Կրասնոկամենսկի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազությանը: