Սենատորները վերադառնում են Կոնգրես, չնայած մայրաքաղաքում COVID-19-ի դեպքերի աճին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

սենատորներ

ԱՄՆ-ի սենատորները վերադառնում են Կոնգրես, չնայած այն հանգամանքին, որ մայրաքաղաք Վաշինգտոնում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը շարունակում է աճել: Նրանք այստեղ են, լսելու համար ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Թրամփի կողմից նշանակված Ջոն Ռեթքլիֆին: Օրակարգում դրված է նրան այս պաշտոնում հաստատելու հարցը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:

Ռեթքլիֆն ասում է, թե իր համար առաջնահերթությունը լինելու է պարզել կորոնավիրուսի ծագման վայրը:

«Հետախուզական գործակալությունների միությունը մանրամասնորեն է կենտրոնանալու այն հարցի վրա, թե ինչպես դա պատահեց և երբ պատահեց: Ես այս պահին Չինաստանը համարում եմ այդ գործում որպես գլխավոր պատասխանատու», ասել է նա:

Կոնգրեսը նախադեպը չունեցող 3 տրիլիոն դոլարի օգնության փաթեթ է հաստատել, օգնելու համար վերականգնել տնտեսությունն ու հարթել հասարակական առողջապահական ճգնաժամը: Հիմա օրենսդիրներն ուզում են, որ ուժեղ վերահսկողություն հաստատվի այդ գումարների վրա, որպեսզի հսկա հատկացումն օգտագործվի խելամտորեն:

Դեմոկրատ սենատոր Շերոդ Բրաունը մյուս դեմոկրատների հետ միասին բողոքում է, որ հանրապետական ղեկավարությունն, իրենց կյանքը վտանգի տակ դնելով, հրավիրում են իրենց այստեղ իրենց պաշտոններում Թրամփի ներկայացրած թեկնածուներին հաստատելու համար: «Իսկ երբ աշխարհում եւ այդ թվում` Հարավային Կորեայում ու Կանադայում կորոնավիրուսի տարածման կորագիծը հարթվում է, Միացյալ Նահանգները, որը հաճախ համարվում է աշխարհի առաջնորդը, այս հարցում կաղում է»,- բողոքում է Սենատի փոքրամասնության դեմոկրատ ղեկավար Չաք Շումերը:

Քաղաքական լարվածությունը խորանում է նաև ամերիկյան տնտեսությունը վերականգնելու նպատակով օգնության փաթեթի հաջորդ փուլն իրականացնելու հարցի շուրջ: Ներկայացուցիչների պալատի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Փելոսին պատրաստվում է իր կուսակցության գաղափարներն այս հարցի շուրջ ներկայացնել այս շաբաթավերջին: Հիշեցնենք, որ հակառակ Սենատին, որի անդամները ժամանել են նշանակումները հաստատելու համար, Ներկայացուցիչների պալատն իր աշխատանքները շարունակում է առցանց: