Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արեմն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բաքվի պատասխանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Ինչպես և կանխատեսվում էր, պաշտոնական Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հնչեցրած հայտարարություններին։

Երկու խիստ ուշագրավ փաստ։

1. Թեպետ Փաշինյանն երեկ հերթական ռևերանսներն արեց Ալիևի նկատմամբ, ընգծելով նրա իբր կոնստրուկտիվ մոտեցումները, Ադրբեջանական ԱԳՆ-ն կրկին խոսեց բանակցությունների տապալման մեղքը Հայաստանի վրա նախապես գցելու ոճի մեջ։

2. Ադրբեջանական ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ կրկին հղում արեց բացառապես ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի վրա, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ ոչ մի հիշատակում։ Ձեզ սա ոչինչ չի՞ հուշում։

Մի՞թե չեք տեսնում, որ Ադրբեջանն, օգտվելով ձեր սխալներից, գալիք հնարավոր պատերազմի մեղքն ամբողջությամբ ու նախապես գցում է Հայաստանի վրա։

Տղե՛րք, գոնե հասկանու՞մ եք, թե ինչ ծուղակի մեջ եք ինքներդ ձեզ ու մեզ բոլորիս գցել։

Սրա տակից դուրս գալ պատրաստվու՞մ եք»։