Իջևանի հանրապետական նշանակության ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

տկեն

«Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 ( Մ4 — Այգեհովիտ — Վազաշեն — Պառավաքար — Այգեպար) ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում տեղի ունեցած քարաթափման մաքրման աշխատանքներն ավարտվել են, ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունը: 

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 6-ին՝ ժամը 23:00-ին, Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 ( Մ4 — Այգեհովիտ — Վազաշեն — Պառավաքար — Այգեպար) ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում տեղի էր ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ էր։

«Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից իրականացվել է քարաթափման մաքրման աշխատանքներ, և կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ Մայիսի 7-ին վաղ առավոտյան կապալառու ընկերության աշխատակիցները իրականացրել են ճանապարհի կողմնային հատվածի մաքրման և բանականոն տեսքի վերականգման աշխատանքներ։ Տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և մաղթում անվտանգ երթևեկություն»: