Կոտայքի մարզում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

1

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ 

«Մայիսի 7-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 345 հաստատված դեպքեր, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է:

Առո՛ղջ եղեք»,-գրել է մարզպետը: