Վրաստանում զբոսաշրջության ոլորտը ամբողջությամբ ազատվում է հարկերից. Գախարիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

վրաստան

Վրաստանում զբոսաշրջության ոլորտը 2020 թվականին լիովին կազատվի հարկերից: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան, փոխանցում է «Ալիք Մեդիան»:

Ինչպես Գախարիան նշել է ետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ, զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունների եկամտահարկերի գանձումը հետաձգվելու է մինչև տարեվերջ:

«Զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների եկամտահարկերի գանձումը հետաձգվելու է 9 ամսով՝ մինչև տարեվերջ: Մենք չենք կարող խոստանալ որևէ մեկի եկամտի գանձման ամբողջական չեղարկում, բայց հնարավոր է խոսել հետաձգման և հետագա, աստիճանաբար վճարման սխեմաների մասին», — ասել է Գախարիան: