«Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դրամաշնորհային մրցույթի 15 հայտ է ընտրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

1

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Այդ մասին տեղեկանում ենք «Հայրենիք» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

Ի թիվս աշխատանքային մի շարք հարցերի՝ հոգաբարձուների խորհուրդը քննարկել է ս․թ ապրիլի 23-ից 30-ը հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերը։

Դրամաշնորհային առաջին ծրագրիրն ընդգրկում է երեք ուղղություն՝ հեռավար դասընթացներ, հետաքննական լրագրություն և մարդու իրավունքների պաշտպանությունը արտակարգ դրության (ֆորս մաժորի) պայմաններում։

Ստացված շուրջ 70 հայտերից հոգաբարձուների խորհուրդն առաջին փուլով հավանության է արժանացրել 15 հայտ։ Դրամաշնորհային մրցույթի հաղթողները հայտնի կդառնան հայտերի երկրորդ փուլի քննարկումից հետո։