Սիրիայում կորոնավիրուսի հետևանքով խորհրդարանական ընտրությունները տեղափոխվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News       

Սիրիա

Սիրիայի խորհրդարանակն ընտրությունները մայիսից տեղափոխվել են հուլիսի 19 երկրի նախագահ Բաշար Ասադի հրամանով։  Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Սիրիայի Արաբական հանրապետության նախագահական պալատի մամուլի ծառայությունը։

«Կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարի շրջանակում նախագահ Բաշար Ասադը կարգադրել է խորհրդարանական ընտրությունները մայիսի 20-ից տեղափոխել հուլիսի 19-ը»,- ասված է հայտարարությունում։

Սկզբում ընտրությունները պլանավորվել էին ապրիլի 13-ին, սակայն կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով տեղափոխվել էին մայիսի 20։

 Վերջին տվյալներով Սիրիայում կորոնավիրուսի 45 դեպք է հաստատվել, որից 3-ը մահացել է, 27-ը՝ ապաքինվել։