ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել սպառազինությունների վերահսկողությունը ՌԴ-ի և ՉԺՀ-ի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

.

ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են Սպիտակ տնից, փոխանցում է TAСС-ը: 

Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել սպառազինությունների վերահսկողությունը Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ, որպեսզի խուսափի սպառազինությունների ծախսատար մրցավազքից: ԱՄՆ նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանին օգնություն տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարում: