Ժամանակն է գաղտնազերծել Արցախի բանակցությունները. նախկիններն ու ներկաներն անկեղծ չեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News       

Ժամանակն է գաղտնազերծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը։ Թե' ներկա, թե' նախկին իշխանությունները մինչև վերջ հասարակության հետ անկեղծ չեն եղել, իսկ գաղտնիության շղարշը ստեղծում է վատ մթնոլորտ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը։

Պրոֆեսորի համար զարմանալի է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ՀՀ-ում այդքան զգայուն արձագանքեցին։ Նրա խոսքով՝ համանախագահող երկրներից ոչ ոք երբևէ չի պնդել, թե իրենց համար ընդունելի է եղել փաթեթային տարբերակը, ինչը տարիներ շարունակ հայկական կողմի նախաձեռնությունն էր։ Քեռյանի խոսքով՝ մենք ոչ թե պետք է այդքան զգայուն ընկալենք՝ ասելով, թե բոլորը մեր դեմ են, այլ հայկական դիվանագիտությունը պետք է ելք գտնի, երբ իրեն պարտադրում են փուլային տարբերակը, օրինակ՝ այնպիսի տարր կամ սկզբունք առաջարկի մտցնել, որ փուլայինը մեզ համար ևս ձեռնտու դառնա։

Նրա համոզմամբ՝ հայկական կողմը կարող է պնդել, որ առաջին քայլով լինի Արցախի կարգավիճակի լուծումը, հետո մնացյալը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։