Կոտայքի մարզում COVID-19-ով վարակման 17 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

1

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք. այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Մայիսի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 362 հաստատված դեպքեր, որից առողջացել են 164 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է:

Առո՛ղջ եղեք»,- նշված է գրառման մեջ: