ԱԺ-ում տեղի ունեցածն անընդունելի է. կարծիքներ լսելու ունակության կոչ ենք անում. ՍԴՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News 

քաղաքական

Այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցածը անընդունելի է եւ Հնչակյան կուսակցությունը դատապարտում է խորհրդարանի պատգամավորների նման պահվածքը, որտեղ քաղաքակիրթ երկխոսությունների փոխարեն տիրում են փողոցին վայել բարքերը։

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում հանդուրժողականության, կարծիքներ լսելու ունակության առանց անձնական վիրավորանքների կամ անձի արժանապատվության խոցման։