Բելառուսում օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 8, 24 News 

Բելառուս

Բելառուսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատը օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններ է նշանակել:  

Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն ասել է, որ երկրի համար կարևոր են նախագահական ընտրությունները, և որ սպասվում են լուրջ   կազմակերպչա-քաղաքական աշխատանքներ:

Ըստ ներկայացուցիչների պալատտի նախագահի՝ աշխատանքը կկատարվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ ընտրատարածքներում, «որպեսզի պետության ղեկավարի ընտրությունը կայանա բաց, ժողովրդավարական կերպով, անցկացվեն և խստորեն համապատասխանեն Սահմանադրությանը»: