Նոր Նորքում կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել․ ատրճանակը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 8, 24 News 

կրակոցներ

Մայիսի 7-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության պարեկապահակետային ծառայության աշխատակիցները Մոլդովական փողոցում կրակոցի ձայն էին լսել։
Մոտենալով՝ նշված վայրում հայտնաբերել և, ապօրինի զենք կրելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման էին ենթարկել նույն փողոցի 42-ամյա մի բնակչի։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ, 3 փամփուշտ և երկու կրակված պարկուճ։
Ոստիկանությունում տղամարդը խոստովանել է, որ ինքն է ատրճանակով կրակոցներ արձակել։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։