Թուրքիայում հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանությունն ընդունած Զարաքոլուի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

.

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի հրատարակիչ, լրագրող և մարդու իրավունքների ակտիվիստ, մտավորական Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Հետաքննության համար հիմք է ծառայել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահական նստավայրի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։

Ներկայացվել է մեղադրանք սահմանադրական կարգը տապալելու և պետական հեղաշրջման կոչով հանդես գալու հոդվածի շրջանակներում։

Զարաքոլուն վերջերս հոդված էր հրպարակել, որտեղ նշել էր, որ Էրդողանը և իր թայֆան չեն կարող խուսափել քրեական պատասխանատվությունից։