Իսլանդիան գրեթե ամբողջությամբ հաղթահարել է կորոնավիրուսը. Reuters

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

.

Իսլանդիան գրեթե ամբողջությամբ հաղթել է COVID-19-ին։ Վերականգնվել է հիվանդացածների 97%-ը կամ 1,750 մարդ ՝ կորոնավիրուսով ախտորոված 1,799 մարդուց: Հայտնում է Reuters-ը:

Ընդհանուր առմամբ վերջին շաբաթվա ընթացքում Իսլանդիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման միայն երկու նոր դեպք:

Նշենք, որ նախկինում մտցված սահմանափակումների մեծ մասը հանվել է դեռևս մայիսի 4-ին, սահմանափակումների շրջանակներում փակ են մնացել միայն մարզադահլիճներն ու լողավազանները, պահպանվել է սոցիալական հեռավորության կանոնը, և առայժմ արգելված են ավելի քան 50 մարդուց բաղկացած հավաքները:

Համաճարակի սկզբից ի վեր վիրուսը երկրում կորոնավիրուսից մահացել 10 մարդ: