«Օֆշորի գործով» Փայլակ Հայրապետյանը ստում է. նա լավ գիտի գումարների տեղը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News 

«Օֆշորի» հայտնի գործով տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանը գիտի, թե որտեղ են իրենից իբր թե խլված միլիոնները, ավելին՝ նա տարիներ ի վեր ստում է՝ ասելով, թե իր գումարներին տիրացել են Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի  առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբան Հովիկ Արսենյանը։ Վերջինս ներկայացնում է գումարների անհետացման «սխեման» ու հռետորական հարցադրում անում՝ ինչու՞ նախաքննությանը չի հետաքրքրում այս փաստերը։ 

Փաստաբանի խոսքով՝ գործի վերաբացման համար ի հայտ եկած նոր հանգամանքներ չկան, ինչը հիմք է տվել նրան ենթադրելու, որ ուզել են, դրա համար էլ գործ են հարուցել։ Իսկ թե ինչ նպատակ են հետապնդում, ըստ փաստաբանի, անհասկանալի է։

Շարունակությունը՝ տեսանյութում։