ԶՈՒ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

․

2-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում մայիսի 7-ին իրականացվել են ստուգումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հսարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամիավորման հրամանատարի  բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ  Հ. Պետրոսյանը ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին, ստուգել անձնակազմի ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստությունը: Հաշվի առնելով դիրքերի տեղակայման բարձրությունն ու մարտական հերթապահության առանձնահատկությունները՝ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ինժեներական ամրաշինական աշխատանքների իրականացման վերաբերյալ: