Հայկական 6 դիվիզիաների դրոշները դուրս են բերվել «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«#Հաղթանակ75 հաղթական սերունդների շարունակականության շատ յուրահատուկ «ֆլեշմոբ»:

ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից դուրս են բերում Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայկական 6 ազգային դիվիզիաների մարտական դրոշները և հանձնում դրանք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին:

Վետերաներն ուղևորվում են ռազմական օդանավակայան և հանձնում դրոշները հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ինքնաթիռները րոպեներ անց օդ են բարձրանում և հանդիսավոր անցում կատարում Հաղթանակ զբոսայգու վրայով՝ խորհրդանշելով հայոց հաղթական ոգու և ուժի հարատևություն»: