Տրվեցինք սադրանքին ու պարտվեցինք, բայց ԱԺ-ում վիրավորանք չհանդուրժող տղամարդիկ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News 

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը սադրիչ գործողություն էր։ Մշակված պրովոկացիա է տարվում՝ իշխանությանը հեղինակազրկելու և պատգամավորներին հունից հանելու համար։ Այս մասին 24TV- ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի և «ԼՀԿ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

Խաչատրյանն ասել է, որ սխալ էր նրանց սադրանքին տրվել, որն ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնորոշեց՝ պարտություն էր, բայց նյարդերը տեղի տվեցին։

«ԱԺ-ում տղամարդիկ են նստած, մարդիկ, որոնք սովոր չեն, որ իրենց հասցեին վարկաբեկիչ, վիրավորական և սուտ հայտարարություններ հնչեն։ Սա սադրիչ գործողություն էր, արդեն գիտենք՝ ինչով պայմանավորված։ Առ այսօր կուլ ենք տվել, բայց բանը հասավ Սասուն Միքայելյանին։ Մարուքյանը լավ գիտեր, որ նա չէր կարող չպատասխանել»,- ասել է պատգամավորը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս