Բլոգեր Իլյա Վառլամովն Արցախ չի այցելել, բայց նրան արգելել են մուտք գործել Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 3, 24News

Thumbnail

Հայտնի բլոգեր և լուսանկարիչ Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ հայտարարելով, որ նրա ներկայությունը երկրում ցանկալի չէ: Այս մասին Վառլամովը հայտնել է իր բլոգում:

РБК-ի հետ զրույցում միջադեպի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելիս բլոգերը հայտնել է, որ այդպես էլ բացատրություն չի ստացել, թե ինչու է Ադրբեջանում իր ներկայությունը ոչ ցանկալի։ Լեռնային Ղարաբաղ չի այցելել, ուստի դա չի Վառլամովը դա Ադրբեջան մուտքի արգելքի պատճառ չի համարում։

«Մինչ այս ես հանգիստ այցելում էի Ադրբեջան, վերջին անգամ եկել էի 2016 թվականին: Այդ ժամանակ տարբեր հրապարակումներ եմ արել երկրի մասին, այդ թվում և քննադատական»,- նշել է նա:

Իր բլոգում Վառլամովը պատմել է, թե ինչպիսի վատ պայմաններում են պահվում օդանավակայանում գտնվող այն անձինք, ովքեր սպասում են արտաքսման: «Այդ մարդիկ քնում են հատակին, որևէ հարմարություն չկա: Ամենուր աղբ է, դատարկ շշեր ու գարշահոտություն»,- նշել է Վառլամովը: