Տոնում ենք Հաղթանակի 75 տարին՝ ՀՀ ժողովրդի հետ հիշելով 2-րդ աշխարհամարտի ողբերգությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News 

հասարակական

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայրենական մեծ պատերազմից և կատարել գրառում․

«1941-1945թթ․ Արևմտյան դաշնակիցներն ու Խորհրդային Միությունը հաղթահարեցին քաղաքական տարաձայնություններն ու միավորվեցին ֆաշիզմի դեմ պայքարում։ Այս լուսանկարներում Խորհրդային Միության և ԱՄՆ-ի պատերազմական համագործակցության դրվագներ են։ Այս միավորումն անհրաժեշտ էր նացիստական ռեժիմը տապալելու համար։

Այսօր տոնում ենք Հաղթանակի 75 տարին՝ Հայաստանի ժողովրդի հետ վերհիշելով Երկրորդ աշխարհամարտի ողբերգություններն ու դրանց հաջորդած ազատության ուղին։ Մենք հիշում ու խոնարհվում ենք բոլոր նրանց առաջ, ովքեր հանուն մարդասիրության ու ազատության ոտքի կանգնեցին՝ դիմակայելու ֆաշիզմին ու ամբողջատիրական բռնապետությանը և հատկապես՝ նրանց առաջ, ովքեր հանուն դրա իրենց կյանքը տվեցին»։