Մեծամոր գետի ջրի մակարդակը իջեցնելու փրկարարները բացել են ջրի կարգավորիչ փականը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ան

Մայիսի 9-ին՝ ժամը 12։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մեծամոր գետի ջրի մակարդակը իջեցնելու աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Փրկարարները բացել է ջրի կարգավորիչ փականը:

***

Մայիսի 8-ին՝ ժամը 13:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով վնասվել են Ռանչպար գյուղի բնակիչների հողատարածքները:

Ջրի մակարդակը իջեցնելու նպատակով՝ անհրաժեշտ է վերամբարձ կռունկի միջոցով բացել ջրի կարգավորիչ չգործող երկրորդ փականը:

Աշխատանքները դադարեցվել են․ կարգավորիչ փականը չի հաջողվել բացել։