«Վարդաշեն» ՔԿՀ-ի նորանշանակ պետը ներկայացվել է հիմնարկի անձնակազմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

քկհ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Մամիկոն Հակոբյանին։ 

Արտակ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին պետ, արդարադատության գնդապետ Հրաչյա Այվազյանին նվիրված, բարեխիղճ և օրինապաշտ աշխատանքի համար, այնուհետ շնորհավորել նորանշանակ պետ Մամիկոն Հակոբյանին՝ մաղթելով արդյունավետ, ժամանակի պահանջներին համընթաց և  աշխատանքին նվիրված ծառայություն։

Մ․ Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով  քրեակատարողական ծառայության ղեկավարությանն իրեն ցուցաբերած բարձր վստահության համար, ներկաներին վստահեցրել է, որ անձնվիրությամբ և մեծ պատասխանատվությամբ հետամուտ է լինելու ծառայության որդեգրած նոր քաղաքականությանը, աշխատելու է բացառապես օրենքի շահերից ելնելով՝ միաժամանակ հավաստիացնելով, որ թե՛ ինքը և թե՛  անձնակազմը հնարավորինս անթերի ամենօրյա աշխատանքով անշեղորեն կկատարեն իրենց առջև դրված ծառայողական պարտականությունները։