Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնողները հարգել են Հայրենականի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

11

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմն ու ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները մասնակցեցին և հարգանքի տուրք մատուցեցին Հալեպում կազմակերպված Հայրենական մեծ պատերազմում տարած պանծալի հաղթանակի 75-րդամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ ծաղկեպսակ զետեղելով Մեծ Հաղթանակի համար ընկած հերոս նահատակների անմահ հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Այդ մասին տեղեկանում ենք Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից: