Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News   

ԱԻՆ

  

Մայիսի 9-ին, ժամը 16:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հ. Սարգսյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.33-ին, մարվել՝ 16:50-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի պլաստմասե դետալները՝ մասամբ։