Սկզբունքորեն նոր որակի ու ծավալների կանաչապատում ենք իրականացնում այս տարի. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Հայկ Մարության

Սկզբունքորեն նոր որակի ու ծավալների կանաչապատում ենք իրականացնում այս տարի Երեւանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Վերականգնվող ոռոգման համակարգ, տեխնիկայի անընդհատ թարմացվող պարկ, արհեստավարժ մասնագետներ ու ամենակարեւորը՝ հոգատար ու նվիրված աշխատանք»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: