Բախվել են 27-ամյա և 29-ամյա վարորդների BMW X6-երը, մեքենաներից մեկը ճանապարհը փակել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ю

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 19:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Վահե Բոյախչյանի BMW X6 մակնիշի 09 DD 090 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Համբարձում Հայրապետյանի վարած BMW X6 մակնիշի 35 RՏ 249 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ: