Ուհանում երկար դադարից հետո առաջին անգամ COVID-19-ի նոր դեպք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

ուհան

COVID-19-ի նոր դեպք է հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության օջախ Ուհանում: Նշենք, որ այստեղ երկար ժամանակ չկային վարակակիրներ: Այդ մասին ասված է Հուբեյ նահանգի առողջապահության հարցերով կոմիտեի հաղորդագրությունում, փոխանցում է РиаНовости-ն:

Վարակված պացիենտի վիճակը գնահատվում է ծանր:

Անցած օրվա ընթացքում Հուբեյում հայտնաբերել են նաև վիրուսի 17 նոր ասիմպտոմ դեպքեր: Ներկայում ամբողջ նահանգում բժիշկների հսկողության տակ շարունակում է մնալ 616 պացիենտ:

Համաճարակի ողջ ընթացքում Հուբեյում գրանցվել է վարակման 68 129 դեպք (50 334 - ը ՝ Ուհանայում), 63 616 մարդ ապաքինվել է (46 464 - ը ՝ Ուհանայում), 4 512 - ը մահացել է (3 869-ը ՝ Ուհանայում):

Ավելի վաղ Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն հայտնել էր, որ Չինաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք է հայտնաբերվել և 20 ասիմպտոմ դեպքեր, 74 քաղաքացի ապաքինվել է, մահվան ելքեր չեն գրանցվել: