Բունդեսլիգայի երկրորդ շրջանի հանդիպումը կարող է դադարեցվել. Bild

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

բունդեսլիգա

Դրեզդենի «Դինամո» ակումբի ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հայտնաբերվել, հաղորդում Է Bild-ը:

Դրեզդենի առողջապահության վարչության որոշմամբ՝ թիմը կգտնվի 14-օրյա կարանտինի մեջ, այդ իսկ պատճառով մայիսի 17-ին կայանալիք Հանովեր-Դինամո 26-րդ տուրի հանդիպումը չի կայանա:

Ակումբի մարզական տնօրեն Ռալֆ Մինգենի վստահեցմամբ՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Դինամոյում ամենախիստ միջոցներն են պահպանվել, իսկ խաղացողները չեն ունեցել և դեռ մինչ այժմ չունեն կորոնավիրուսային հիվանդության ախտանիշ:

Գերմանիայի ֆուտբոլային միության ներկայացուցիչը գերմանական պարբերականին հայտնել է, որ արդեն հաջորդ շաբաթվա սկզբին տեղի կունենա խորհրդակցություն, որի ժամանակ որոշում կկայացվի հետագա գործողությունների մասին:

Նշենք, որ Բունդեսլիգայի առաջին և երկրորդ շրջանի հանդիպումները պետք է վերսկսվեն մայիսի 16-ին: