Հայաստանում կա կորոնավիրուսի գրանցված 138 նոր դեպք. ապաքինվել է 58 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

կորոնահհ

Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ կա կորոնավիրուսայի հիվանդության գրանցված 138 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 3313 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 58 մարդ, շարունակում են բուժվել 1928-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ վերականգնվել է 1325 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս մեկ դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 45 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 15-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 31590 քաղաքացի: