ՌԴ-ում վերջին 10 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 100 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

.
Стопкоронавирус.рф-ի փոխանցմամբ՝ ՌԴ-ում՝ 83 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 11 012 նոր դեպք, ապաքինվել և հիվանդանոցից դուրս է գրվել 2390 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ, երկրում՝ 85 շրջաններում կա կորոնավիրուսի գրանցված 209 688 դեպք, իսկ ապաքինված թիվը հասել է 34 306-ի:

Մեկ օրում գրանցված մահերի թիվը՝ 88: Ամբողջ ընթացքում ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է 1915 մարդ։