Լուսանկարներ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

.

ՀՀ առողջապահության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: 

Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում այս պահին կա վերակենդանացման բաժանմունքում բուժվող ծանր և ծայրահեղ ծանր 45 պացիենտ։ Ընդհանուր առմամբ ծանր և ծայրահեղ ծանր մարդկանց թիվը 70 է»:

.

Մայիսի 10-ի տվյալներով՝ Հայաստանում  կա կորոնավիրուսայի հիվանդության գրանցված 138 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 3313 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 58 մարդ, շարունակում են բուժվել 1928-ը: Կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի ընդհանուր թիվը 45 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 15-ի։

.

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 31590 քաղաքացի: