Դարպաս գյուղի քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

քարաթափում

Մայիսի 10-ին` ժամը 10:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի սկզբնամասում ճանապարհի երթևեկելի հատված քարեր են թափվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է․ նոր քարաթափման վտանգ չկա։

Փրկարարների օգնության կարիք չի եղել։