Թրամփի պատասխանը կորոնավիրուսի սպառնալիքին բացարձակ քաոսային աղետ է. Օբամա. CNN

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

.

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման տվել է իր գնահատականը պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում տարվող գործողություններին: Այս մասին հայտնում է CNN-ը:

Նրա խոսքով՝ Սպիտակ տան պատասխանը կորոնավիրուսի սպառնալիքին բացարձակ քաոսային աղետ էր։ Օբաման քննադատել է նախագահի վարչակազմի որոշումները՝ հավելելով, որ անհրաժշետ է համաշխարհային ճգնաժամի ժամանակ ուժեղ պետական ղեկավարություն ունենալ: Այդ կերպ Օբաման փորձել է համոզել իր թիմի նախկին անդամներին ավելի ակտիվորեն մասնակցել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենի նախընտրական արշավին:

Իր հերթին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքենանին արձագանքել է Օբամայի հայտարարությանը՝ ասելով. «Նախագահ Թրամփի պատասխանը կորոնավիրուսին աննախադեպ բնույթ է կրել ու փրկել ամերիկացիների կյանքը»:

Նշենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մինչ օրս մահացել է 80 044 մարդ, վարակվել՝ 1 347 411-ը։  Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1 029 287 մարդ, կորոնավիրուսից ապաքինվել է 238,080 քաղաքացի: