Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 921-ով՝ հասնելով 22 973-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

.

Բելառուսում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 921-ով՝ հասնելով 22 973-ի: Վարակից մահացել է ևս հինգ մարդ. երկրում ընդհանուր առմամբ մահացել է 131 մարդ: Այս մասին մայիսի 10-ին հաղորդել է հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, փոխացնում է РиаНовости-ն:

Տվյալների համաձայն՝ Բելառուսում վարակաից առողջացել և դուրս են գրվել 6406 պացիենտ: