Ռեալը 30 տոկոսով կկրճատի ֆուտբոլիստների աշխատավարձերը. ամենից շատ կտուժեն Ռամոսն ու Բեյլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

.

Ռեալը հաջորդ մրցաշրջանում նախատեսում է ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատել 30 տոկոսով: Այս մասին հաղորդում է AS-ը:

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն աշխատում է 2020/21 մրցաշրջանի բյուջեն կազմելու ուղղությամբ:

Այս մրցաշրջանում բոլոր աշխատակիցների, այդ թվում՝ թոփ-մենեջերների և ֆուտբոլիստների աշխատավարձի 10 տոկոսով կրճատումից հետո, «Բեռնաբեուում» մտադիր են աշխատողների աշխատավարձը կրճատել 30 տոկոսով: Սա կվերաբերի ավելի քան 800 մարդու, ընդ որում, կընդգրկի նաև հիմնական կազմի խաղացողներին:

30 տոկոս կրճատման դեպքում «Մադրիդը» կպահպանի 85 միլիոն եվրո, իսկ «Կաստիլիայի» ֆուտբոլիստների և մարզիչների աշխատավարձերի կրճատման դեպքում՝ ևս 15 միլիոն եվրո:

Ամենից շատ կտուժեն Սերխիո Ռամոսը և կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Նրանց պայմանագրերը 14,5 մլն եվրոյից կիջնեն մինչև 10 մլն եվրո: