Էստոնիան առաջինն է, որ Ճապոնիայից կստանա COVID-19-ի դեմ պոտենցիալ հակավիրուսային դեղամիջոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

.

Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյում Էստոնիայի դեսպանությանը կորոնավիրուսային հիվանդության դեմ պոտեցիալ դեղամիջոցի ծանրոց է տրամադրել, որը նշանակված երկիր կժամանի արդեն հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնել են Էստոնիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից, փոխանցում է Интерфакс-ը:

«Այն, որ Էստոնիան Ճապոնիայից կստանա Avigan դեղամիջոցը, ճգնաժամային իրավիճակում միջազգային համագործակցության շատ լավ օրինակ է։ Ես խոսել եմ ճապոնացի գործընկեր Տոշիմիցու Մոտեգիի հետ և շնորհակալություն հայտնել նրան նախաձեռնության համար», - հայտնել է Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն:

Avigan-ը մշակվել է Ճապոնական Fujifilm Toyama Chemicals դեղագործական ընկերության կողմից՝ որպես գրիպի դեմ դեղամիջոց:

COVID-19-ի բուժման նպատակով Avigan-ի թեստավորման և փորձարարական օգտագործման համար ավելի քան 80 պետությունից հարցումներ են ուղարկվել Ճապոնիա:

Ճապոնիան միջազգային համագործակցության շրջանակներում անվճար հետազոտության դեղամիջոց է հատկացրել, որը կուսումնասիրվի և կփորձարկվի մարդկանց վրա: Ինչպես նշված է ԱԳՆ-ում, Էստոնիան, ի պատասխան, պարտավոր է Ճապոնիայի հետ կիսվել կլինիկական փորձարկումների իր արդյունքներով: