Լոնդոնի ոստիկանությունը ընդունել է`կարանտինը խախտողների դեմ պայքարում պարտվել են. Metro

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

.

Լոնդոնի ոստիկանությունը ընդունել է` կարանտինը խախտողների դեմ պայքարում նրանք պարտվել են: Ինչպես հաղորդում է Metro-ն, լավ եղանակի պատճառով տեղի բնակիչներն իշխանությունների կողմից սահմանված միջոցառումներն անտեսում են:

«Ցավոք, մենք անհաջող պայքարների մեջ ենք: Բառացիորեն հարյուրավոր մարդիկ նստած, պիցցա են ուտում, խմում գինի ու գարեջուր, սակայն նաև շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր պահպանում են կանոնները», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Պարբերականի փոխանցմամբ՝ մարդիկ սկսել են ակտիվորեն դուրս գալ փողոց՝ հաշվի չառնելով այն, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կարող է աճել, եթե չպահպանվի սոցիալական հեռավորություն: