Ուհանում կրկին աճում է կորոնավիրուսակիրների թիվը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News    

Ուհան
 

Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել, որից հինգը Ուհանում։

Քաղաքում երկար դադարից հետո երկրորդ օրն անընդմեջ վարակման դեպքեր են գրանցվում։ Այս մասին Korrespondent.net-ի հաղորդմամբ՝ հայտնել է Հուբեյ նահանգի առողջապահության հարցերի հանձնաժողովը։

 Նշվում է, որ հինգ վարակակիրն էլ սկզբում եղել են առանց ախտանիշների, բայց կարճ ժամանակահատվածում դեպքերը վերաորակավորվել են որպես կորոնավիրուս։

 Հիշեցնենք, որ ապրիլի 4-ից Ուհանում կորոնավիրուսով վարակման նոր դեպք չէր գրանցվել, ապրիլի 26-ից հիվանդանոցներից դուրս էին գրվել COVID-19-ով վարակված վերջին պացիենտները։

 Նախօրեին հաղորդվել էր, որ Ուհանում կորոնավիրուսի դեպք է գրանցվել։ Այսպիսով, մայիսի 11-ի տվյալներով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 6, բոլորը հոսպիտալացվել են։

 Ընդհանուր առմամբ Չինաստանում վարակակիր է 1690-ը, որից 1591-ը ապաքինվել է, 99-ը շարունակում է բուժումը։