Երևանում 26-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է էլեկտրասյանը. կա 3 վիրավոր, 2-ը՝ ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

մեքենա

Մայիսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմանում Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 26-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց 2/10 թիվ 50 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու նրա ուղևորներ, Երևանի Սարի թաղի բնակիչ, 28-ամյա Կարեն Խաչատրյանն ու Դավիթ Սարգսյանը, ում տվյալները պարզվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

1
1