Շուրջ 260 տնտեսավարողների գործունեություն ժամանակավորապես կասեցվել է. ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

աատմ

ՀՀ պարետի որոշմամբ` տնտեսվարողի գործունեությունը ժամանակավոր կասեցվում է տեղեկացման պահից, երբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է տեղեկացման թերթիկ։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն:

«Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը պետք է ապահովի այս որոշման մասին տեղեկացումը, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանն ապահովի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Պարետի նոր որոշմամբ` ևս 52 ընկերության արգելվեց գործունեության ծավալումը։

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 10-ին որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվել է տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը` հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները։

Վերջին օրերին կտրուկ ավելացել է ժամանակավոր կասեցման ենթարկվող տնտեսավարողների թիվը` հասնելով շուրջ 260-ի»,- նշված է հաղորդագրության մեջ։