Գեղարքունիքում մեկուսացված քաղաքացիների շրջանում վարակման 15 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

1

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա գրել է.

«Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 քաղաքացի։

Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված քաղաքացիների շրջանում։

Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Մարտունի (քաղաք) համայնքներում»։