Գյումրու ինֆեկցիոնում COVID-19-ով վարակված 89 քաղաքացի է բուժում ստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

կորոնավիրոս

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսցման ցուցում ունի 271 քաղաքացի: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Այդ մասին հայտնում է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժինը:

Առողջացածների թիվը մարզում ավելացել է երկուսով. այս պահին 26 առողջացման դեպք կա։ 21 հիվանդներ բուժում են ստանում Երևանում: Հիվանդության անախտանիշ ընթացքով 50 պացիենտ տեղափոխվել է Ծաղկաձորի հյուրանոցներ։ Վերջին երկու օրում մահվան դեպքերից երկուսը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք հիվանդության առաջին իսկ օրից բուժում են ստացել մայրաքաղաքում։

Մարտի 1-ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1284 նմուշառում: