Հայտնաբերվել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով հետախուզվող երիտասարդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

.

Ոստիկանության Գուգարքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին` ժամը 16.30-ին, Գուգարք գյուղի 13-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 26-ամյա Արմեն Ֆ.-ն, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: