ԱԻ փոխնախարարը նշանակվել է նախարար Ֆելիք Ցոլակյանի առաջին տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

աին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Արա Նազարյանը նշանակվել է  Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի առաջին տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Նազարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ:

Նշենք, որ Արա Նազարյանը 2007-2017 թվականներին եղել է պաշտպանության փոխնախարար:

2017 թվականին ազատվել է ՊՆ փոխնախարարի պաշտոնից և նշանակվել է ԱԻ փոխնախարար: