ԱՄՆ գրասենյակը ՀՀ ԱԻՆ-ին դիմակներ, ձեռնոցներ և այլ պարագաներ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

ԱԻՆ

Մայիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակի (DTRA) միջև, երկարամյա և արդյունավետ համագործակցության շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման դեպքերի կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով, DTRA կողմից ԱԻՆ-ին տրամադրվեց աջակցություն անհատական պաշտպանական միջոցների տեսքով (շնչադիմակ, ձեռնոց, պաշտպանիչ ակնոց, քլորի և ալկոհոլի հիմքով վարակազերծող նյութ): 

ԱԻ նախարարի անունից ԱԻՆ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմին նյութական աջակցության համար և կարևորեց երկու կառույցների համագործակցությունը՝ հանուն
գործընկերության, փոխօգնության և արտակարգ իրավիճակների դեպքում՝ ռիսկերի նվազման: